ՀՀ ՆԳ նախարարը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտին առնչվող հարցեր

Նոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսին։


 

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քննարկվել են միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման հարցեր։


 

Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքին։


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


 

Կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։