Էկոնոմիկայի նախարարն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանում հայկական առևտրի տուն հիմնելու մանրամասները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։


Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցերի։


Նարեկ Հովակիմյանը ողջունել է Երևանում Իրանի առևտրի կենտրոնի բացումը և քննարկել Իրանում հայկական առևտրի տուն հիմնելու մանրամասները։


Կողմերը կարևորել են Երևանում ստորագրված ապրանքների փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում համագործակցության խորացումը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մշակել նոր հարթակներ։