ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր


Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։



Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության գործում։


Նա նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ շարունակական աշխատանքը չափազանց կարևոր է՝ ընդգծելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։