Խոշոր վթար Գեղարքունիքում․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Samand», «ГАЗ 3110» (Вольга) և «Hino» մակնիշի ավտոմեքենաները:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատարարներն ու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Վիրավորներից 2-ին Սևանի փրկարարները դուրս են բերել «Samand»-ի միջից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա ու մինչ փրկարարները վիրավորներին դուրս էին բերում՝ բժիշկները ներսում նրանց առաջին բուժօգնություն էին ցուցաբերում։


Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։