Կոնգրեսական Ֆրենկ Փալոնին լքել է Ադրբեջանը․ նրան հետապնդել ու հալածել են

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը:


Այս մասին ադրեջանական APA գործակությունը տեղեկություն է ստացել դիվանագիտական աղբյուրներից։


Փալոնը նոյեմբերի 18-ին նախատեսում էր մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։ Այդ նպատակով նա Բաքու էր ժամանել շաբաթ օրը՝ կեսօրին։


Փալոնին հալածել են օդանավակայանում, հյուրանոցում, որտեղ մշտապես «հերթապահել» են մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և հասարակական ակտիվիստներ Ադրբեջանից՝ բողոքի ակցիաներով ու կարգախոսներով:


Հաղորդվում է, որ Փալոնն առավոտյան լքել է հյուրանոցը և մեկնել Բաքվից հատուկ չարթերային չվերթով։