Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում բախումներ են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների և ներքին գործերի նախարարության աշխատակիցների միջև։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ գործակալության թղթակցի՝ ոստիկանները փորձել են հետ մղել ցուցարարներին և մաքրել երթևեկելի մասը։ Կիրառվել է արցունքաբեր գազ։ Ցուցարարները դիմադրություն են ցույց տվել: Իրավապահների վրա քարեր են նետվել: Մի քանի հոգի բերման են ենթարկվել։
Այս պահին ոստիկանությունն ամբողջությամբ ազատել է Մելիքիշվիլիի պողոտան։ Իրավիճակը հանգիստ է: Այնտեղ է նաև ցուցարարների մի մասը, որոնք կրկին ասում են, թե չեն պատրաստվում ցրվել։
Իրավապահներն սկսել են ցուցարարներին ցրել նոյեմբեի 19-ի առավոտյան։ Նրանց հեռացրել են Իլյա Ճավճավաձեի պողոտայից, որտեղ նրանք երկու օր հանրահավաք էին անցկացնում Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ։