Վրաստանի նախագահը դիմել է ՍԴ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված ճանաչելու համար

Վրաստանի նախագահը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան։


«Ոչ թե նրա համար, որ հավատում եմ Սահմանադրական դատարանին, այլ որովհետեւ ուզում եմ փորձել այն դատավորների խիղճը, որոնք կկանգնեն ընտրության առջեւ, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում լինել, եւ որ ուղղությամբ պետք է շարժվի այս երկիրը»,- ասել է Զուրաբիշվիլին։