Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բլոգեր Ջեյք Փոլը հայտարարել է, թե ինչպիսին է պատկերացնում բռնցքամարտում իր ճանապարհը:
«Դառնալ աշխարհի չեմպիոն, անցկացնել խոշոր միջոցառումներ և ստեղծել MVP կազմակերպությունը, որը կենտրոնացած է լինելու տարբեր մարզաձևերում կանանց ու տաղանդավոր երիտասարդների զարգացման վրա»,- X սոցիալական ցանցում գրել է ամերիկացին:
Նոյեմբերի 16-ին մրցավարների միաձայն որոշմամբ Ջեյք Փոլը հաղթեց 58-ամյա Մայք Թայսոնին: