Դեսպանը վերահաստատել է Էստոնիայի հանձնառությունը` աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարաժին:


ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:


Մարգ Մարդիսալու-Կահարաժը ևս կարևորել է համագործակցության խորացումը` գնահատելով բարեկամական խմբերի` համատեղ աշխատելու պատրաստակամությունը:


Դեսպանը վերահաստատել է Էստոնիայի հանձնառությունը` աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում:


Նրա խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերը:


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին: