Ըմբիշ Գասպար Տերտերյանը դարձավ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն

ՀՀ զինված ուժերի հավաքականի անդամ Գասպար Տերտերյանը (67 կգ քաշային կարգ) դարձավ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն։


Նա ոսկե մեդալ նվաճեց` հաղթելով  Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին։


Հիշեցնենք` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունն անցկացվում է Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։