Նախագահի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՏԿԵՆ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՏԿԵ նախարար։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.


Դավիթ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- նշված է հրամանագրում: