Նշենք, որ առաջին եռամսյակում միջին անվանական աշխատավարձը կազմում էր 282 հազար
879 դրամ, երկրորդ եռամսյակում՝ 275 հազար
269 դրամ։ Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի
աճի (6.5%) միտում գրանցված գնաճի (1.1%) նկատմամբ:
Ըստ ՎԿ-ի՝ միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը հաշվետու
ժամանակաշրջանում Երեւանում է՝ 319 հազար 889 դրամ, իսկ ամենացածրը՝ Գեղարքունիքի մարզում՝
145 հազար 208 դրամ։ Երեւանից հետո երկրորդ
տեղում (ըստ միջին ամսական անվանական աշխատավարձի չափի) Սյունիքի մարզն է՝ 318 հազար
469 դրամ, հետո՝ Արարատի մարզը՝ 214 հազար 577 դրամ, սահմանամերձ Տավուշում էլ 197 հազար 271 դրամ է կազմել միջին անվանական ամսական
աշխատավարձը։ Հաշվետու ժամանակաշրջանում այլ
մարզերում պատկերն այսպիսին է՝ Արմավիր՝
183 հազար 821 դրամ, Արատածոտն՝ 160 հազար 712 դրամ, Լոռի՝ 163 հազար 991 դրամ, Կոտայք՝
196 հազար 45 դրամ, Շիրակ՝ 152 հազար 904 դրամ, Վայոց ձոր՝ 187 հազար 842 դրամ։
Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը
2024թ. II եռամսյակում կազմել է 1 380.9 հազ. մարդ, որոնց 86.2% կամ 1 190.9 հազ. մարդ
զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 16.4%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում:
2024թ. III եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալի ինդեքսը կազմել
է 105.2%։ 2024թ. III եռամսյակում ՀՆԱ-ի 5.2%-ով աճին (105.2%) զուգընթաց արձանագրվել
է գյուղատնտեսության 1.2% նվազում (98.8%):
Հ․Մ․