Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լեհաստանի նախագահ
Անջեյ Դուդան հայտնել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում
լեհական կողմի ներգրավվածության ավելացման ցանկության մասին․ «Ես պարոն նախագահին հարցրի, թե արդյոք տեսնո՞ւմ է հնարավորություններ
ավելի լայն ընդգրկվածության, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության ոլորտում լեհական
կողմի ներգրավվածության համար: Այդ թեմայի շուրջ ես խոսել եմ նաև նախագահ Ալիևի հետ
COP29 կլիմայական վեհաժողովի ընթացքում»,-ասել է Անջեյ Դուդան:
«Ցանկանում
ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ Կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց
սուվերեն պետությունը կայուն և հստակ նշված սահմաններում. այդ խաղաղությունը նաև շատ
կարևոր է եվրոպական տարածաշրջանի համար»,- նշել է Լեհաստանի նախագահը: