Վարչապետի որոշմամբ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»: