Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ պատերազմի դադարեցման մասին. ԶԼՄ

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ պատերազմի դադարեցման մասին։  


Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի վաղը տեղական ժամանակով ժամը 4:00-ից մինչև 06:00-ն։


«Հըզբոլլահն արդեն առաջվանը չի լինի․ մենք նրան տասնամյակներով հետ ենք գցել»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հավելելով․ «Ասադը նույնպես պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում»:

Անդրադառնալով Լիբանանում ընթացող ռազմական գործողություններին՝ նա նշել է, որ պատերազմը չի ավարտվի, քանի դեռ իրենց նպատակներին չեն հասել, և քանի դեռ Իսրայելի հյուսիսային բնակավայրերի բնակիչներն իրենց տներ չեն վերադարձել:

Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարների կաբինետ կներկայացվի Լիբանանի հետ կրակի դադարեցման մասին համաձայնագիրը՝ զուգահեռաբար պահպանելով գործողությունների լիարժեք ազատությունը։

«Եթե «Հըզբոլլահ»-ը փորձի զինվել, մենք կհարձակվենք նրանց վրա»,- ասել է ՆԵթանյահուն։