Վարչապետ Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:


Բաղդասարյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։