ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը


 «Ես ողջունում եմ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ հայտարարությունը: Հուսով եմ, որ այս համաձայնագիրը վերջ կդնի բռնությանը, տանջանքներին և ավերածություններին, որոնցից տառապում էին երկու երկրները», - գրել է Գուտերեշն X սոցիալական հարթակում։ 

    

Գլխավոր քարտուղարը կողմերին նաև կոչ է արել լիարժեք կերպով հարգել և արագ իրագործել համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները