Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից․ կնշանակվի ՊԵԿ նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Էդուարդ Հակոբյանն ազատվել  է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդուարդ Հակոբյանին ազատել ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:


Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ: