Ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ Նորաբակի հատվածում․ հայկական կողմը կորուստներ չունի․ ՊՆ
Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ: 

Հայկական կողմը կորուստներ չունի: 

Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: