Հունգարիայում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Բուդապեշտ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։


2022 թ․ դեկտեմբերի 1–ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:


Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան կարևոր նշանակություն ունի որպես ԵՄ անդամ երկիր։