Խնդիրները անձերով պայմանավորված չէին, այլ համակարգային էին, բայց այդ խնդիրները լուծողները անձերն են։ Փոփոխություններ պետք են լինում, որպեսզի բարեփոխումների ընթացքը չդանդաղի։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետի կողմից նոր պաշտոնների նշանակումները որքանով կարող են համակարգային փոփոխություններ բերել։
Հակոբյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ
ինքը չի տեսնում այնպիսի քաղաքական ուժ, որը կարող է այլընտրանք լինել ներկայիս իշխանությանը․ «Ընդդիմադիր ամբողջ դաշտը
պայքարում է ընտրությունների արդյունքում խորհրդարանում առաջին ընդդիմադիր ուժը դառնալու
համար»։
Անդրադառնալով Եվրաքվեին, որը
նախաձեռնել են մի շարք քաղաքական ուժեր և հավաքել ավելի քան 50,000 ստորագրություն,
Հակոբյանն ասաց․ «Եվրաքվեի օրակարգի հետ կապված խնդիր չեմ տեսնում, բայց քննարկում
դեռ չենք ունեցել։ Մենք ենք հայտարարել, որ ԵՄ-ին պատրաստ են առավելագույնս մոտ լինել
և մենք տեր ենք մեր օրակարգին»
Ինչ վերաբերում է «Հայաստան»
դաշինքի որոշ պատգամավորների ԱԺ նիստերին ու տարբեր քննարկումներին մասնակցելուն, Հակոբյանը
ասաց․ «Ուրախ եմ, որ երեք ու կես տարվա տարբեր փնտրտուքներից հետո,
ընդդիմադիրները որոշակի բովանդակային փուլ մտան։ Տարբեր հարցումներ ցույց տվեցին, որ ընդդիմությունը
մինիմալ շեմը անցնելու խնդիր ունի ու վարկանիշի
խնդիր ունի և միգուցե դա է պատճառը, որ որոշել են ինչ-որ բան փոխել իրենց գործելաոճում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան