Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:


Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։