Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց իսլանդական «Վիկինգուրի» դեմ. գրանցվեց 0-0 հաշիվը։
Առաջին խաղակեսում հայկական ակումբն ուներ խաղային ու տարածքային առավելություն, աչքի ընկնել կարող էին ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնն ու պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, մրցակցին փրկեց իսլանդացի դարպասապահ Ինգվար Յոնսոնը։
Խաղակեսի վերջում ամենավտանգավոր պահը ստեղծեցին հյուրերը. 41-րդ րոպեին եզրային հարձակվող Վալդիմար Ինգիմուդարսոնի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Վիկինգուրը» տիրում էր նախաձեռնությանը, սակայն Ռուի Մոտայի գլխավորած թիմին հաջողվեց քիչ-քիչ խաղը տեղափոխվել մրցակցի կիսադաշտ։ Հաշվը բացելուն շատ մոտ էր մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը, բայց նրա հեռահար հարվածից հետո փայլուն սեյվ կատարեց Յոնսոնը։
Խաղավերջում էլ պայքարը լարված էր, բայց ակումբներին վիճակված չէր հաղթանակ կորզել։
«Նոան» միավորների քանակը հասցրեց 4-ի, 27-րդ տեղում է, «Վիկինգուրը» 11-րդն է, ունի 7 միավոր։
Հայաստանի փոխչեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 12-ին, Երևանում կընդունի կիպրական ԱՊՕԵԼ-ին։
Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, չորրորդ տուր
«Նոա» (Հայաստան) - «Վիկինգուր» (Իսլանդիա)` 0-0