Նոյեմբերի լույս 29-ի գիշերը Սիրիայի Հալեպ քաղաքում կատաղի մարտեր են ընթանում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալների և թուրքամետ ուժերի միջև, որոնք բախվում են ընդդիմադիր զինյալների խմբերին։
HTS-ը, որը նախկինում կապված էր Ալ-Քաիդայի հետ, գրավել է արևմտյան Հալեպի ավելի քան 20 քաղաք և գյուղ, որոնք հիմնականում վերահսկվում էին «Նուրեդին ալ-Զինկի» խմբավորման կողմից, որը Թուրքիայի կողմից աջակցվող «Ազգային ազատագրական ճակատ» դաշինքի մաս է կազմում:
Բախումները շարունակվում են արդեն մի քանի օր և հանգեցրել են զգալի զոհերի, այդ թվում՝ սպանվել է նաև ացելի քան 100 մարտիկ։
Ավելի ուշ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ բանակը պատասխանել է գրոհին, մարտական գործողությունների շրջան ստորաբաժանումներ են տեղափոխվել երկրի այլ շրջաններից։ Ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ են կրել։ Նախօրեին թեժ մարտերի ու անվտանգության նկատառումներից ելնելով փակվել էր Հալեպ-Դամասկոս ավտոճանապարհը։
Սիրիայի ընդդիմությունն էլ հայտարարել է, որ գրավել է Հալեպ նահանգի ամբողջ արևմտյան հատվածը, ավելի քան 50 բնակավայր և սիրիական բանակի 15 դիրք: