Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայում

Ըստ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի հաշվիչ Rate.am հարթակի տվյալների՝ նոյեմբերի 29-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.


ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 393.88 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 400.72 դրամը:


Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 413.16 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426.44 դրամը:


Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.56 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 3.93 դրամը: