Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված համաձայնեցրել ենք Ադրբեջանի հետ. Արարատ Միրզոյան
Այսօր Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի 2 հոդվածների հարցում։ 

«Բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել: Եվ կարող եմ առնվազն ասել, որ այդ խոսակցության ընթացքում կողմերը շատ ավելի լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները»,- ասել է նա։

«Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ հաստատել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Հայաստանը միայնակ չի կարող կառուցողական քայլեր գործադրել»,- նշել է Արարատ Միրզոյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի համար սկզբունքային է սահմանազատման գործընթացում որոշակիություն ունենալը: