«Դինամո» մարզահամալիրում անցկացվել է «Բարեկամության գավաթ» անունը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Դինամո» մարզահամալիրում Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվել է «Բարեկամության գավաթ» անունը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ 


 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ընդհանուր առմամբ 130-ից ավելի մարզիկ պայքարել է մեդալների 14 հավաքածուի համար։