Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 08.38-ին 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ-ում. էպիկենտրոնը՝ Վանաձոր քաղաքից 39կմ հյուսիս- արևմուտք, օջախի խորությունը 10կմ:
Երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանավանում, Գյումրիում:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ ծառայությունից: