Միրզոյանն ու Պայվի Կաուկորանտան անդրադարձել են ՄՔԴ-ի հետ Հայաստանի փոխգործակցության առաջնահերթություններին

Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեայի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Զրուցակիցները քննարկել են ՄՔԴ գործունեության արդյունավետության ապահովման ուղղությամբ անդամ պետությունների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ ներկայիս՝ մարտահրավերներով լի, ժամանակահատվածում ամուր հանձնառությունը միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը և հետևաբար նաև Դատարանի գործունեությանն առավել, քան կարևոր է։ 


Համապատասխանաբար, անդրադարձ է կատարվել ՄՔԴ հետ Հայաստանի փոխգործակցության առաջնահերթություններին։


Արարատ Միրզոյանը և Պայվի Կաուկորանտան մտքեր են փոխանակել կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային արդարադատության մեխանիզմների հնարավոր դերակատարմանը։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։