Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, Կառլսոնի պես բան է, գոյություն չունի․ Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է վերաբերվում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելուն։


«ՀՀ վարչապետը Հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակային խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքն անտեսել, մերժել»,- ասել է նա։


Սիմոնյանն անդրադարձել է Աղազարյանի հետ իր հանդիպմանը. «Անկեղծ զրույց տեղի ունեցավ։ Ես քննարկել եմ հարցը, որ կա նման պահանջ, կա նման խնդրանք, և այդ խնդրանքը պետք է բավարարվի»,-ասել է նա։



Անդրադառնալով Աղազարյանին ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացնելու հնարավորությանը, Սիմոնյանն ասել է. «Եթե պարոն Աղազարյանն իրեն թիմից դուրս է դնում, իսկ դա թիմից դուրս դնել է, ինքն այդ թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու»։


Ինչ վերաբերում է Մոսվկայի ընկերոջ մասին Աղազարյանի հայտարարություներին, Սիմոնյանը նշել է. «Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, Կառլսոնի պես բան է։ Գոյություն չունի»։