ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters

Ռուսաստանի ներկայացուցիչը հաջորդ շաբաթ Հյուսթոնում կմասնակցի «Քսանի խմբի» (G20) երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը։ Այս մասին Reuters-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։


Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը դեռ չի հայտնել, թե Ռուսաստանից կոնկրետ ով է մասնակցելու հանդիպմանը։


Օգոստոսին Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը մասնակցել էր Հյուսիսային Կարոլինայում անցկացված G20-ի երկրների հանդիպմանը։ Դա Ռուսաստանի ֆինանսների նախարարի առաջին անձնական մասնակցությունն էր ֆորումին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։


Հաջորդ շաբաթվա հանդիպմանը, ըստ սպասումների, կմասնակցեն նաև Եվրոպայի և Ասիայի էներգետիկ ոլորտի ներկայացուցիչներ։