Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկայի ընդլայնման ուղիները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
«Լավ հանդիպումներ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի հետ»: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում  հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։

«Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկայի ընդլայնման ուղիները, մասնավորապես՝ վերջին բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը»: