Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը անդրադառնալով այսօր ավտոբուսների վարորդների՝ երթուղի դուրս չգալուն, հայտարարել է, թե իրական պատճառը քաղաքապետարանի իրականացրած փոփոխություններն են, որով քաղաքացիները այլևս կանխիկ գումարը չեն տալիս վարորդներին։
Փոխքաղաքապետը ներողություն խնդրեց հանրությունից առաջացած անհարմարությունների պատճառով։
Գրիգորյանն ասաց, որ ոչ ոք չի խոստացել, որ հեշտ է լինելու անցումը բարեփոխումներին. «Մենք այս ճանապարհն անցնելու ենք մինչև վերջ, մենք շանտաժի չենք տրվելու։ Ասվում է «գործադուլ», սակայն խնդրում եմ՝ այդ տերմինը չօգտագործել, որովհետև գործադուլն օրինական գործընթաց է, որի շիջանականերում աշխատողները բարձրացնում են իրենց իրավունքների հարցը։ Սա շանտաժ է, սա գործադուլ չէ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ըստ օրենսդրության գործադուլ անողները պետք է 14 օր առաջ տեղեկացնեին այդ մասին, բայց վարորդները նման բան չեն արել անգամ մեկ օր առաջ։