Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6-ին կմեկնարկի  ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մինչ այդ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Մասնակիցների թվում կլինեն նաև մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի ներկայացուցիչները:


ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ Մանամայի ծանրահարթակ կելնեն նաև Հայաստանի ներկայացուցիչները (9 տղամարդ, 2 կին): Նրանք են՝


դեկտեմբերի 7 - 61 կգ B ենթախումբ Գարիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,


դեկտեմբերի 8 -  55 կգ A ենթախումբ Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,


դեկտեմբերի 9 -  67 կգ A ենթախումբ Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,


դեկտեմբերի 11 - 89 կգ A ենթախումբ Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,


դեկտեմբերի 12 - 96 կգ A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,


դեկտեմբերի 13 -  102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,


դեկտեմբերի 14 - 109 կգ B  ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,


դեկտեմբերի 14 - 109 կգ A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,


դեկտեմբերի 14 - 87 կգ A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,


դեկտեմբերի 15 - 109 + A ենթախումբ Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:


Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնի գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը: