Անդրադարձ է եղել իրավական փոխօգնության ոլորտում հաջողված համագործակցությանը. արդարադատության նախարարն ընդունել է Բելգիայի դեսպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ:


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններ:


 

Հիմնական թեմաները՝

  • արդարադատության համակարգում երկխոսության շարունակականություն.
  • իրավական փոխօգնության ոլորտի համագործակցություն.
  • կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներ.
  • ԵՄ վիզաների ազատականացման հարցեր:


Նախարարը մանրամասնել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝

  • դատաիրավական բարեփոխումներ.
  • մարդու իրավունքների պաշտպանություն.
  • քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններ:


Կողմերը պատրաստակամ են խորացնել համագործակցությունը և փոխանակվել առաջավոր փորձով: