Իրանի արտգործնախարարի հայտարարությունը Սիրիա և Թուրքիա կատարած այցերից հետո

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ Սիրիայում նոր պատերազմից ոչ մի կողմ չի շահի։


Իրանցի գլխավոր դիվանագետն այս մեկնաբանությունն արել է X սոցիալական ցանցում՝ Սիրիա և Թուրքիա կատարած այցերից վերադառնալուց անմիջապես հետո, գրում է Mehrգործակալությունը:


«Կարևոր բանակցություններ նախագահ Ասադի հետ և ուղղակի, կառուցողական քննարկում արտգործնախարար Ֆիդանի հետ: Իմ ուղևորությունը Դամասկոսից Անկարա հազվագյուտ ուղիղ չվերթներից էր: Բոլորը համակարծիք էին. Սիրիայում նոր պատերազմի դեպքում ՈՉ ՈՔԻ չի շահի։ Հակամարտությունն իր հետ կրում է ամբողջ տարածաշրջանում ահաբեկչության տարածման 100%-անոց երաշխիք։ Ինչպես միշտ, Իրանը կանգնած է Սիրիայի ժողովրդի, կառավարության և բանակի կողքին ահաբեկչության դեմ պայքարում և պատրաստ է երկխոսության և դիվանագիտության միջոցով աջակցել և նպաստել տարածաշրջանային լարվածության թուլացմանը»,- գրել է Աբբաս Արաղչին։