Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել են թուրք առաջնորդի մամուլի ծառայությունից: 



Միևնույն ժամանակ նշվում է, որ ՌԴ և Թուրքիայի նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: