Հարավային Կորեայի նախագահն արտակարգ ռազմական դրություն է հայտարարել, խորհրդարանը չեղարկել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը երեքշաբթի արտակարգ ռազմական դրություն է հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը հակապետական ​​գործունեությամբ կաթվածահար անելու մեջ, հայտնում է Associated Press-ը։


Նախագահն այս քայլը չափազանց կարևոր է անվանել երկրի սահմանադրական կարգը պաշտպանելու համար։


Իսկ երկրի խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին, հայտնել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։


Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է չեղարկի հրամանագիրը քվեարկությունից հետո։



Կորեական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկելու համար ցատկել են խորհրդարանի ցանկապատի վրայով։ Ներկա պահին շենքի մոտ արդեն բախումներ են ընթանում զինվորականների և ցուցարարների միջև։ Խորհրդարանի շենքն արգելափակված է։