Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են. գլխավոր քարտուղար

Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։


Նրա խոսքով` Հայաստանի և կառույցի միջև հարաբերությունների վերջերս ձևավորված ձևաչափն առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։ Ինչպես հայտնի է, Երևանը հայտարարել է կառույցում իր անդամակցությունը սառեցնելու մասին, միևնույն ժամանակ դեմ չէ ամփոփիչ փաստաթղթերի ընդունմանը։