Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Քենիայի նախագահին

Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ուիլիամ Ռուտոյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 

Նախագահ Ռուտոն, շնորհավորելով դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը։


 

Իր խոսքում դեսպան Սահակ Սարգսյանն ընդգծել է Հայաստան-Քենիա երկկողմ օրակարգն ընդլայնելու կարևորությունը և մի շարք ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու հնարավորությունը։


 

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը: