Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վարորդներից մեկը հոստիպալացվել է

Դեկտեմբերի 4-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան: