ՊԵԿ-ից ինձ մի թիվ են ներկայացրել, որից զարմացած եմ․ Նիկոլ Փաշինյան

Մի հետաքրքիր տեղեկություն կա, որը երեկ և նախորդ օրը ԱԺ-ում բարձրաձայնելու առիթ չունեցանք։ Դուք հիշում եք, որ սեպտեմբեր ամսից մենք որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գեներացնեին, և ՊԵԿ նախագահն ինձ մի թիվ է զեկուցել, որը, անկեղծ ասած, ինձ շատ զարմացրել է։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Չգիտեմ ՊԵԿ-ում զարմացած են թե զարմացած չեն. մասնավորապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ. շրջանառությունը՝ մոտավորապես 27-29 մլն դրամի։ Ընդ որում՝ թիվն աճողական է. առաջին ամսում եղել է 5 մլն դրամ, հետո երեք ամսվա տվյալներով 23 մլն ՀԴՄ կտրոն են գեներացրել ՀՀ-ում տաքսի վարող մեր վարորդները։ Ինչի՞ համար եմ սա բարձրաձայնում: Ուրախությամբ արտահայտում եմ և ևս մեկ անգամ ուզում եմ այս համակարգը ներդրած և տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել»,- նշեց վարչապետը։