Քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ դեկտեմբերի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ 


 

Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, նիստի սկզբում ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։


 

Ապա քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, այդ թվում՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք հարակից օրենքների նախագծեր։


 

Քննարկված հարցերի թվում էին նաև «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (պետական և համայնքային հողերում բազմամյա տնկարկների հիմնման և ներդրումների ներգրավման որոշ խթանների վերաբերյալ), տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ օրենսդրական կարգավորումների որոշ հիմնահարցեր։


 

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: