Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):


Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր:


Երկամարտում սա Հայաստանի առաջին մեդալն էր Բահրեյում մեկնարկած աշխարհի առաջնությունում:


Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, հանդես գալով B խմբում, փոքր արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում: A խմբի արդյունքներից հետո Չոլակյանը երկամարտում զբաղեցրել է 7-րդ տեղը: