ԱՄՆ-ը մտադիր է պատասխանատվության ենթարկել Ասադի աջակիցներին. Բլինքեն

ԱՄՆ-ը մտադիր է պատասխանատվության ենթարկել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցած կողմերին, ինչպես նաև Սիրիայի նախկին իշխանությունների օրոք աշխատած ազդեցիկ պետծառայողներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։


Պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն «սիրիական ժողովրդի դեմ կատարած վայրագությունների և հանցագործությունների համար, ներառյալ քիմիական զենքի կիրառումը», նշել է Բլինքենը:


Պետդեպի ղեկավարը Սիրիայում ընդդիմադիր ուժերին նաև կոչ է արել հարգել մարդու իրավունքները և պաշտպանել երկրի քաղաքացիական բնակչությանը։


Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևելու է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։