Ասադի պալատի ստորգետնյա կայանատեղիում հայտնաբերվել է շքեղ և հազվադեպ մեքենաների հավաքածու

Ընդդիմադիր ուժերը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի պալատի ստորգետնյա կայանատեղիում հայտնաբերել են շքեղ մեքենաների հավաքածու։ Կայանատեղիից կադրերը սոցիալական ցանցերում հրապարակել են սիրիացի ապստամբները, որոնք վերահսկողություն են հաստատել մայրաքաղաք Դամասկոսի և կառավարական պալատի նկատմամբ։


Սիրիայի նախկին նախագահի ավտոպարկում հաշվվել է մոտ հինգ տասնյակ ավտոմեքենա։ Կադրերում կարելի է տեսնել Rolls-Royce Wraith, Ferrari F50, Lamborghini LM002 և Diablo, Audi R8, Ferrari F430, Mercedes-Benz SLS AMG և այլ սպորտային մեքենաներ, ամենագնացներ, ավտոդոմներ և զրահապատ մեքենաներ։


Ասադի հավաքածուն ներառում է բավականին թանկ և հազվադեպ մեքենաներ, օրինակ՝ 90-ականներին արտադրված 349 Ferrari F50-ներից մեկը։