Մարզերում սպասվում են ձյան տեղումներ, Երևանում և Արարատյան դաշտում՝ մառախուղ, քամու ուժգնացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ 


Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։


Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում դեկտեմբերի  10-11-ին, 12-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Դեկտեմբերի 12-ի ցերեկը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է մառախուղ։