21-ամյա աղջիկը հայտնել է, որ անծանոթ տղամարդը փողոցում գրկել է իրեն և պատճառվել է ֆիզիկական ցավ

Նոյեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Վերոնիկա Դ․-ն և հայտնել, որ Վազգեն Առաջին Վեհափառի փողոց 2 հասցեի մոտ 40 րոպե առաջ անհայտ անձը իր հետևից եկել է, հարվածել, փորձել հափշտակել իրերը, սակայն չի հաջողվել և իրեն վիրավորել է, հայտնելով, որ առկա են տեսագրություններ։


Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում Երևանի բնակիչ 21-ամյա Վերոնիկա Դ․-ն հայտնել է, որ ժամը 20։05-ի սահմաններում նշված հասցեում անհայտ անձը իրեն է մոտեցել հետևի կողմից և գրկելով իրեն, ձեռքերով բռնել է կուրծքը, ապա ձեռքը տարել է դեպի սեռական օրգանները՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիմել է փախուստի:


Դեպքի փաստով քրեական ոստիկանութան Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։