Իսրայելական տանկերը շարժվում են դեպի Դամասկոս՝ 20 կմ հեռավորության վրա են

Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) տանկերը հայտնվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։


Թղթակիցների տեղեկություններով՝ զրահամեքենաներ են նկատվել քաղաքից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա։ Հստակեցվում է, որ իսրայելցի զինվորականները գրավել են Դամասկոսից հարավ ընկած ինը գյուղ։


Նախօրեին ՑԱԽԱԼ-ը վերահսկողություն է հաստատել Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտու շրջանների նկատմամբ։ Իսրայելի ղեկավարությունը զինվորականներին հանձնարարել է «Արաբական Հանրապետությունում անհապաղ ստեղծել անվտանգության գոտի՝ զերծ ծանր ռազմավարական զենքից և ահաբեկչական ենթակառուցվածքներից»։


Դեկտեմբերի 9-ին Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել էր, որ համաձայն է երկրում իշխանությունը փոխանցել հակակառավարական ուժերի առաջնորդներին, որոնք տապալել էին նախագահ Բաշար ալ-Ասադին: Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը դեմ է արտահայտվել, որ Սիրիայում իշխանությունն անցնի ծայրահեղականներին և ընդդիմության ներկայացուցիչներին։