Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:


 

Շանթից կես միավորով հետ են մնում գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։


 

Այսօր Շանթը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ:


 

Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: